ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք զորքերի զգալի կորուստներ ենք կրել, սա մեծ ողբերգություն է մեզ համար. Պեսկով
Մենք զորքերի զգալի կորուստներ ենք կրել, սա մեծ ողբերգություն է մեզ համար: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ով հարցազրույց է տվել Sky News-ին։
Հարցազրույցում նա նշել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության նպատակներից մեկը «Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի կանխումն է».
Իր խոսքով՝ Ռուսաստանն ի սկզբանե «երբեք չի հարվածել Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին»: Բացի դա, հույս է հայտնել, որ «Ուկրաինայում հատուկ գործողությունն առաջիկա օրերին կամ տեսանելի ապագայում կհասնի իր նպատակներին կամ կավարտվի բանակցությունների միջոցով»:
Պեսկովը ռուսական զորքերի կորուստները «զգալի» է անվանել՝ նշելով. «Մենք զորքերի զգալի կորուստներ ենք կրել, սա մեծ ողբերգություն է մեզ համար»:
Անդրադառնալով Մարիուպոլում և Բուչայում տեղի ունեցածին՝ Պեսկովը ասել է, որ Ռուսաստանը Մարիուպոլում և Բուչայում կատարվողի բազմաթիվ վկաներ ունի, «ովքեր խոսում էին ազգային գումարտակների սարսափելի գործողությունների մասին»:
«Մարիուպոլը կազատագրվի ուկրաինական ազգայնական գումարտակներից. Ռուսաստանը հույս ունի, որ դա տեղի կունենա մոտ ապագայում»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա Պեսկովը ասել է, որ Ռուսաստանը սկսել է պատրաստվել արեւմտյան պատժամիջոցներին մեկ տարի առաջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները։
Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունաստանի խորհրդարանի առջև ելույթ է ունեցել ազովցի զինյալ
Հունաստանի խորհրդարանի առջև ելույթ է ունեցել ազովցի զինյալ։ Տեսանյութը ցուցադրվել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու ել...
Հանդիպել են Զասն ու Միրզոյանը. վերջինս անդրադարձել է Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիային
Ապրիլի 8-ին Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ...