
Ուկրաինական կողմը կրկին խափանել է Մարիուպոլից խաղաղ բնակչության և օտարերկրացիների տարհանումը

Ուկրաինական կողմը կրկին խափանել է Մարիուպոլից խաղաղ բնակչության և օտարերկրացիների տարհանումը։ Այս մասին ապրիլի 5-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Չնայած Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկված աննախադեպ միջոցներին՝ արձագանքելու արևմտյան երկրների նախաձեռնություններին Մարիուպոլից խաղաղ բնակիչներին և օտարերկրացիներին տարհանելու համար, նրանց փրկելու համար ռուսական կողմի կազմակերպած և նախապատրաստված հումանիտար գործողությունը խափանվեց»,- ասել է Միզինցևը։
Նա նշել է, որ «ազգայնական գումարտակների զինյալները չեն պահպանում «լռության ռեժիմը» և մեծացնում են Մարիուպոլին հարող հումանիտար միջանցքի հատվածի հրետակոծության ինտենսիվությունը»։
«Կիևի իշխանություններն անտարբեր են իրենց հայրենակիցների ճակատագրի նկատմամբ», ընդգծել է Միզինցևը։
Իր խոսքով՝ Կիևն ի վիճակի չէ վերահսկել ազգայնական կազմավորումների գործողությունները և ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը: