ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական կողմը ոչնչացրել է վառելիքի և քսանյութերի պահեստավորման հինգ բազա

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնում է, որ ապրիլի 6-ի առավոտյան բարձր ճշգրտության հրթիռները Ռադեխով, Կազատին, Պրոսյանայա, Նիկոլաև և Նովոմոսկովսկ բնակավայրերում ոչնչացրել են վառելիքի և քսանյութերի պահեստավորման հինգ բազա։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։