
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Էպիկական կադրեր. Դնեպրոպետրովսկի նավթային պահեստին հրթիռային հարվածի հետևանքները

Ռուսաստանի Դաշնության մարտական համալիրներից արձակված հրթիռները հարվածել են Ուկրաինայի՝ Դնեպրոպետրովսկ, Լվով, Խարկով, Լուցկ և Նովոմոսկովսկ քաղաքներին, փոխանցում է rk-news.com-ը։ Ապրիլի 5-ից 6-ի ողջ գիշերվա ընթացքում օդայնին տագնապի ազդանշանները պարբերաբար միացվել են՝ մարդկանց զգուշացնելով վտանգի և ապաստարաններում ապաստանելու անհրաժեշտության մասին։
Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն էլ տելեգրամի իր էջում հրթիռային հարձակման կադրեր է հրապարակել, նշելով, որ տեսապատկերներում երևում են Դնեպրոպետրովսկի նավթային պահեստին հրթիռային հարվածի հետևանքները։

