Պատահարներ
Գողացել են «Վանաձոր» ԲԿ-ի բժիշկ–սրտաբանի մեղվափեթակները՝ մեղուներով. Shamshyan. com
Gohar Vardanyan
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 3-ին Գուգարքի ոստիկանություն դիմած Վանաձորի բնակիչ, 52-ամյա Կարեն Պողոսյանի ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վերջինս հայտնել է, որ այս տարվա մարտի 27-ից մինչև ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ազնվաձոր գյուղի 1-ին փողոցում գտնվող, իրեն պատկանող չբնակեցվող տան մասամբ ցանկապատված հողամասից գողացել են իրեն պատկանող մեղվափեթակները՝ մեղուներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգով մեկնած ոստիկանության ծառայողներին Կ. Պողոսյանը հայտնել է, որ ինքը աշխատում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-սրտաբան:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Մարտերը Շուշի-Լիսագոր ճանապարհին․ 24 հոգանոց դասակից 10-ը զոհվել է. Hetq. am
Gohar Vardanyan
Փառուխում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ
Gohar Vardanyan
Երկրաշարժ՝ Բավրայի մոտ. Շիրակի մարզի մի շարք գյուղերում զգացվել է 4-5 բալ ուժգնությամբ
Gohar Vardanyan
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Արցախում ադրբեջանական կողմից հերթական խախտման մասին
Gohar Vardanyan