ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զելենսկին կադրեր է հրապարակել ազատագրված տարածքներ կատարած շրջայցից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված են այսօր Կիևի մարզի ազատագրված շրջաններ կատարած այցի մանրամասները: «Շատ ցավալի է տեսնել, թե ինչ են արել մեր ժողովրդի հետ: Նրանք ստիպված են լինելու պատասխան տալ մեր երկրին պատճառած յուրաքանչյուր պատերազմական հանցագործության և տառապանքի համար»: |