ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում ծեծում և հալածում են սիրիացի փախստականին
Թուրքական ազգայնական, նեոնացիստական խմբավորում Աթաման Քարդեշլիղին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է խմբի անդամը հալածում և ծեծում սիրիացի փախստականին` Անկարայում։
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, ով տեսանյութը տարածել է իր Twitter-ում, գրել է , որ ինքը փակել է փախստականի դեմքը, ինչը պարզ երևում է տեսանյութում, քանի որ տղամարդը վախենում է իր կյանքի համար։
Թուրքիայում սիրիացի փախստականների դեմ թուրք ֆաշիստների ագրեսիան մշտապես դրսևորվում է։ Տարբեր քաղաքներում հարձակվում են սիրիացիների վրա, ոչնչացվում նրանց ունեցվածքը, հրկիզվում կամ ջարդվում են սիրիական խանութները։ Իշխանություններն իրենց հերթին ոչ մի միջոց չեն ձեռնարկում փախստականներին պաշտպանելու համար։