ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտեր՝ Մարիուպոլի նավահանգստի մերձակա թաղամասերում
Մարտեր են ընթանում Մարիուպոլի նավահանգստի մերձակա թաղամասերում: Այս մասին գրում է Wargonzo նախագիծը՝ նշելով, որ ԱԹՍ-ից արված կադրերում երևում են մարտերը, ինչպես նաև բարձրահարկ շենքերում բռնկված հրդեհը:
Տեսանյութը հաստատում է, որ մարտերը քաղաքի ծովային դարպասներից բառացիորեն մի քանի թաղամաս այն կողմ են։ Հենց այնտեղ էլ Մարիուպոլի օդանավակայանի մոտ, ինչպես գրում է նախագիծը, «ջախջախված Ազովի զինյալները նահանջում են, որոնց թվում կան օտարերկրյա զինվորականներ և վարձկաններ»։