Միջադեպ՝ Ադրբեջան-Իրան սահմանին. Իրանի քաղաքացի է սպանվել

Ադրբեջանի ու Իրանի սահմանին զինված միջադեպ է արձանագրվել, որի ժամանակ ադրբեջանցիները Իրանի քաղաքացու են սպանել: 

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը ներկայացրել է դեպքերի զարգացման իր վարկածը՝ նշելով, թե 6 իրանցի փորձել են հատել Ադրբեջանի պետական սահմանը՝ պնդելով, թե նրանք զինված են եղել։

Միջադեպը տեղի է ունեցել Ջաբրայիլի շրջանի Շիհալիագալի գյուղ մոտ։

Ադրբեջանցիները պնդում են, թե սահմանը խախտողները չեն ենթարկվել «Կանգնիր» հրամանին, եւ սահմանապահ ջոկատը կրակ է բացել և վնասազերծել նրանցից մեկին։

Սպանվածը Իրանի քաղաքացի Բեհնամ Բալային է՝ ծնված 1996 թ.։ նրա մոտ հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինչպես նաև 32 կգ 270 գրամ թմրամիջոց։Ձերբակալվել է փոխհրաձգության ժամանակ փախուստի դիմածներից ևս մեկը՝ Իրանի քաղաքացի Մուհամմեդ Զարեհի Թագին։ Այն հայտնաբերվել է սահմանամերձ գոտում: Մյուս սահմանախախտների որոնողական աշխատանքները շարունակվում են։

 

Միջադեպի մասին տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվականները։ 

 

Քաղաքականություն