ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայերը պետք է վարժվեն այս հնչյուններին»․ ադրբեջանցիները հզոր բարձրախոսով մուսուլմանական աղոթք են միացրել
Ֆրանսիական հայտնի Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոն անդրադարձել է Ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի տարածած տեսանյութին, որում երևում է, թե թշնամին ինչպես է Ստեփանակերտի բարձունքներից հզոր բարձրախոսով մուսուլմանական աղոթք միացրել, որպեսզի լսելի լինի Արցախի հայերին։ Տեսանյութը հրապարակվել է հետևյալ մենաբանությամբ. «Հայերը պետք է վարժվեն այս հնչյուններին»։