Ողբերգական դեպք Վայոց Ձորի մարզում․ աշխատանքային կանոնների խախտման պատճառով երիտասարդ է մահացել

Այսօր, ապրիլի 2-ին, աշխատանքային կանոնների խախտման պատճառով  ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։  

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղ տանող հատվածի «Փորձադաշտ» կոչվող տարածքում Վայոց Ձորի մարզի բնակիչ 23-ամյա Կարեն Ա․-ն իր վարած «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս, հետընթաց է արել, որի ժամանակ անզգուշաբար հարվածել  է Վայոց Ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արման Հ․-ին։ Վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով, մահացել է։  

Քաղաքականություն