ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայի ԶՈՒ երկու ուղղաթիռներ մտել են Ռուսաստանի տարածք և հարձակվել Բելգորոդի նավթի պահեստի վրա․ НТВ

Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռներ մտել են Ռուսաստանի տարածք և հարձակվել Բելգորոդի նավթի պահեստի վրա։ Այս մասին գրում է НТВ-ն։ Լրատվամիջոցն այս պահին հավելյալ տեղեկություններ չի ներկայացնում։ 

 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

 


 


 

Քաղաքականություն