ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինական կողմը` Բելգորոդի նավթաբազայում տեղի ունեցածի մասին

 Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հրաժարվում է հաստատել կամ հերքել Բելգորոդի նավթաբազայի վրա ուկրաինական կողմի ենթադրյալ հարձակումը։ Ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսական ուժերը Հոստոմելը թողել են գրեթե առանց մարտերի։ Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Կիևի մարզի Բորոդյանկա քաղաքատիպ ավանը վերադարձել է ուկրաինական վերահսկողության տակ։

 

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը իր հերթին մեկնաբանել է Բելգորոդում տեղի ունեցողը:

 

 «Այն, ինչ կատարվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում, պատասխանատու է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը, և նրանք պետք է պարզեն, թե ինչ է տեղի ունեցել Բելգորոդում»: 

 

Հիշեցնենք, որ այսօր Խոշոր հրդեհ է բռնկվել ռուսաստանյան Բելգորոդի նավթաբազայում։ Քաղաքի նահանգային իշխանության ղեկավար Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ հրդեհը բռնկվել է Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռների հրթիռակոծության հետևանքով, որոնք «Ռուսաստանի տարածք են մտել ոչ մեծ բարձրության վրա»։ Բելգորոդը ուկրաինաինական սահմանից հեռու է ընդամենը 30, իսկ Խարկով քաղաքից` 60 կիլոմետր։

Քաղաքականություն