ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դոնեցկում բնակելի շենք է խոցվել
Այսօր առավոտյան Դոնեցկի Տեքստիլշչիկ միկրոշրջանում հարված է հասցվել բազմահարկ շենքերից մեկի վրա: Ինչպես նշում են ռուսական թելեգրամյան ալիքները, հարվածը հասվել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից:
Արդյունքում՝ Փինթեր փողոցի բարձրահարկ շենքի վերին հարկերն ավիրված են: Տեղի բնակիչները հայտնում են, որ առավոտյան ժամը 6-ից ոչ միայն Կիրովսկին, այլև Դոնեցկի Պետրովսկի թաղամասը գտնվում է ուկրաինական զորքերի կրակոցների տակ։