
Շանհայում լոքդաունը ընդլայնվել է

Շանհայի արեւմտյան շրջաններում լոքդաուն են սահմանել ավելի վաղ, քան պլանավորվել էր COVID-19-ի հիվանդացության աճի պատճառով: Ինչպես հաղորդում է AP գործակալությունը, մարտի 30-ին ՉԺՀ-ի կառավարությունը հայտարարել է մեկ օրում կորոնավիրուսով ախահարման 5987 նոր դեպքերի հայտնաբերման մասին, ընդամենը երկրում օրական աճը կազմել է 8825:
Դրա հետ կապված Շանհայի առանձին արեւմտյան շրջաններում բնակկոմիտեները մարդկանց ծանուցել են տեղաշարժման սահմանափակումների մասին: Մինհան հարավարեւմտյան շրջանի վարչակազմը հայտարարել է, որ հասարակական տրանսպորտի երթեւեկությունը դադարեցվելու է մինչեւ ապրիլի 5-ը: Սկզբում պլանավորվել է, որ լոքդաունը կբաժանվի երկու փուլի. մարտի 28-ից մինչեւ ապրիլի 1-ը փակ կլինի քաղաքի՝ Խուանպու գետից դեպի արեւելք ընկած հատվածը, ապրիլի 1-ից՝ դեպի արեւմուտք ընկած հատվածը:
Այդ ժամանակաշրջանում պաշտոնյաները պլանավորել են անցկացնել քաղաքի 26 միլիոն բնակիչների կորոնավիրուսի թեստավորում: Քաղաքում լոքդաունը կարող է բացասաբար ազդել չինական տնտեսության վրա: Հոնկոնգից հետազոտողների գնահատումների համաձայն, խիստ մեկուսացումը Շանհայում կարող է Չինաստանի իրական ՀՆԱ-ի 4 տոկոսով նվազում առաջացնել սահմանափակումների գործողությունների ժամանակ: Չինաստանը մնում է այն քիչ երկրներից մեկը, որը հանձնառու է COVID-19-ի նկատմամբ «զրոյական համբերություն» քաղաքականությանը: Դա նշանակում է վիրուսի տարածման սահմանափակում լոքդաունի միջոցով եւ պարտադիր կարանտին նրանց համար ովքեր շփում են ունեցել վարակված քաղաքացիների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: