Իրականում այնտեղ ոչ ոք չի մտածում Հայաստանի մասին. Զախարովա
ԱՄՆ-ը չի մտածում Հայաստանի շահերի մասին՝ Երևանի հետ համաձայնագրեր ստորագրելիս, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հայաստանն ու ԱՄՆ-ը մայիսի վերջին ստորագրել են երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Կողմերը նաև պայմանագրեր են կնքել հազվագյուտ հողային միներալների մատակարարման, արդյունահանման և վերամշակման ապահովման վերաբերյալ, ինչպես նաև շրջանակային համաձայնագիր՝ «Թրամփի ուղին հանուն միջազգային բարգավաճման» նախագծի շրջանակներում ռազմավարական համագործակցության մասին։
«Իրականում այնտեղ ոչ ոք չի մտածում Հայաստանի մասին՝ նրա սեփական շահերի համատեքստում։ Միշտ մտածում են Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի մասին», - գործակալության հետ զրույցում ասել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։«Եվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Առաջիկա օրերին անհավանական ձերբակալություններ ու աղմկոտ բացահարտումներ են լինելու. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ` առաջիկա օրերին անհավանական ձերբակալություններ ու աղմկոտ բաց...
Փաշինյանն արձագանքել է ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարների հայտարարությանը
Գեղարքունիքի մարզում անցկացվող նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ռուսաստանի, Բելա...