Պայթյուն` Թբիլիսիի գազալցակայանում. 2 հոգի գտնվում է վերակենդանացման բաժանքում
Թբիլիսիի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժած երկու տղամարդկանց վիճակը մնում է ծանր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Պայթյունը Թբիլիսիի Վարկետիլի շրջանի գազալցակայանում որոտացել է կիրակի օրը երեկոյան: Ականատեսների խոսքով՝ սկզբում բռնկվել է ավտոմեքենան, այնուհետեւ կրակը տարածվել է լցակայանում: Տուժել է միջին տարիքի երկու տղամարդ:
«Շտապ օգնության» բրիգադը նրանց տեղափոխել է կլինիկա:
«Տուժածները վնասվածքներ են ստացել…Նրանք տարբեր աստիճանի այրվածքներ ունեն: Ներկայում նրանք գտնվում են այրվածքային շոկի մեջ, ուստի տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում եւ համապատասխան բուժում են ստանում»,-հայտարարել է բժիշկը՝ հանդես գալով «Ռուսթավի-2» հեռուստաալիքով:
Պայթյունի ստույգ պատճառը կպարզի հետաքննությունը: Պայթյունից հետո ընդհատվել է մերձակա տների էլեկտրամատակարարումը, հաղորդել է Sputnik-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զոհված ռուս զինվորականների թիվը
Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ընթացքում ունեցած կորուստները, փոխանցում է Радио Sput...
Պեսկովը հերքել է հայտարարությունը, թե ՌԴ-ն պետք է հարվածներ հասցնի Ադրբեջանի նավթային արդյունաբերությանը
«Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Միխայիլ Դելյագինի հայտարարությունն առ այն, որ ՌԴ-ն պետք է հարվածներ հասցնի Ադր...
«Անհանգստություն է առաջացնում». Պեսկովը` Բայդենի հայտարարության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր հայտարարությունը տագնապալի է, մենք կշարունակենք հետևել և ու...
Զելենսկին` Ուկրաինային օգնելու եվրոպական երկրների պատրաստակամության մասին
Ուկրաինայի նախագահը հարցազրույց է տվել Economist հրատարակությանը՝ խոսելով Ուկրաինային օգնելու եվրոպական երկրնե...