
ԱԱԾ-ն խուզարկում է ԱԻՆ-ը․ Hraparak

Այսօր առավոտյան՝ մոտ 4 ժամ առաջ ԱԱԾ-ն մտել է ԱԻՆ։ Այս պահին խուզարկություն է իրականացնում նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում։ Այս մասին տեղեկացնում է Hraparak.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Լատվամիջոցի տեղեկություններով, թիրախում նախարարն է, սակայն այս պահին դեռևս գործողություններ են կատարվում նրա խորհրդականի աշխատասենյակում, որը մեկ հարկ ցածր է նախարարի աշխատասենյակից։
Լրատվականը զանգահարել է ԱԻՆ խոսնակ Աննա Բաղդասարյանին, նա չպատասխանեց մեր զանգերին։ Hraparak-ը կապվել է ԱԻՆ շարքային աշխատակցի հետ, նա հաստատեց մեր լուրը եւ ասաց, որ ամբողջ նախարարությունը անհանգիստ վիճակում է,որևէ մեկին որևէ բացատրություն չեն տվել, բոլորը իրենց աշխատասենյակներում փակված են, սպասում են ԱԱԾ գործողությունների ավարտին։
Թե ինչ քրգործի շրաջանակում են խուզարկություն կատարում, չհաջողվեց պարզել, սակայն դեռ օրեր առաջ լուրեր էին տարածվում, որ վարչապետը պատրաստվում է որոշ նախարարների փոխել, այդ թվում տրվում էր ԱԻ նախարարի անունը ։