Զելենսկու կոչը՝ էներգառեսուրսներով հարուստ պաշարներ ունեցող երկրներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր էներգառեսուրսներով հարուստ երկրներին կոչ է արել ավելացնել նավթի եւ բնական գազի արդյունահանումը, որպեսզի դիմակայեն ռուսական մատակարարումների կորստին՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պայմաններում, հայտնում է AP-ն։
Զելենսկին Դոհայի համաժողովի ժամանակ անսպասելի տեսաուղերձով է հանդես եկել։
Ուկրաինայի նախագահը խնդրել է երկրներին ավելացնել էներգակիրների արտահանումը, ինչը հատկապես կարեւոր է, քանի որ Կատարը բնական գազի արտահանման համաշխարհային առաջատարն է։ Արեւմտյան պատժամիջոցները լրջորեն կրճատել են ռուսական արտահանումը, որը շատ կարեւոր նշանակություն ունի եվրոպական երկրների համար:
«Պատասխանատու պետություններ, մասնավորապես՝ Կատարի պետություն, դուք էներգառեսուրսների հուսալի եւ հեղինակավոր մատակարարներ եք»,- ասել է Զելենսկին։ «Եվ դուք կարող եք ձեր ներդրումն ունենալ Եվրոպայում իրավիճակի կայունացման գործում։ Շատ բան կարելի է անել արդարությունը վերականգնելու համար»։
«Եվրոպայի ապագան կախված է ձեր ջանքերից։ Կոչ եմ անում ձեզ ավելացնել էներգիայի արտադրությունը, որպեսզի Ռուսաստանը հասկանա, որ ոչ մի պետություն չպետք է էներգիան օգտագործի որպես զենք եւ շանտաժի ենթարկի աշխարհին»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-...
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բա...
Շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ. ԱՀ տեղեկատվական շտաբ
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագ...