ՌԴ ՊՆ-ն՝ ուկրաինական կողմի զոհերի մասին տվյալներ է հայտնում
Ռուսական հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն ընդհանուր ունեն մոտ 30 000 զոհ և վիրավոր։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է lenta.ru-ն։
Միաժամանակ անդառնալի կորուստները կազմել են մոտ 14 000 մարդ, ևս 16 000-ը վիրավոր է։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև, որ փետրվարի 24-ի դրությամբ ուկրաինական բանակում ծառայության մեջ գտնվող 2416 տանկից, զրահափոխադրիչներից և հետևակի մարտական մեքենաներից ոչնչացվել է ավելի քան 1500-ը։
Միևնույն ժամանակ հաղորդվել է, որ Ուկրաինայում ՌԴ սկսած ռազմական հատուկ գործողության ընթացքում զոհվել է ռուսական բանակի 1351, վիրավորվել 3825 զինծառայող։
Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանը երկրորդ անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում իր կորուստների մասին։
Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական բանակի սպանված զինծառայողների թիվն անցնում է 16 000-ը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բա...
Շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ. ԱՀ տեղեկատվական շտաբ
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագ...
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-...