ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին. Ինչ կոչ է ուղղվել Բաքվին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ-ն հրապարակել է տեղեկատվական տեղեկագիր (2022 թվականի մարտի 26-ի դրությամբ):
«Մարտի 24-ից մարտի 25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի` Լեռնային Ղարաբաղի տարածքում, և ստեղծել դիտակետ։ Բայրաքթար-ՏԲ 2 տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումներին Ֆուրուխ (խմբ.` Փարուխ) բնակավայրի տարածքում։
Ներկայում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու եւ զորքերը իրենց նախնական դիրքերը վերադարձնելու համար։ Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է ուղարկվել»։
[098071f1d76c144833386b53acb9b3b1.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ռազմական դրություն Արցախում. նոր սահմանափակումներ են մտցվել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատություննե...
Շոյգուն և Պապիկյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասի...
Պապիկյանը Շոյգուին է ներկայացրել Ասկերանում վերջին զարգացումները
Մարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի...
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է : Այս մասին գրել է ArmLur. am-ը, հղում տալով իր տեղեկություններին: Նշվում է,...