ՊՆ որոշ պաշտոնյաներ կազատվեն աշխատանքից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ՊՆ N զորամասերի որոշ պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվեն՝ կապված անցած շաբաթ, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած զինվորների դեպքերի հետ։
Բանն այն է, որ մարտի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում:
Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է:
Այս մասին հայտնել էր ՊՆ-ն, սակայն, լրատվականին հասած լուրերի համաձայն, նախարարը դեպքի մասին խոսելիս խիստ գնահատականներ է տվել եւ բարձրացրել է պատասխանատուների հարցը, ուստի չի բացառվում, որ քննության ընթացքում առաջ քաշվի բարձրաստիճան պաշտոնյաների անգործության հարցը, ինչի հետեւանքով արձանագրվել են դեպքերը
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բա...
Շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ. ԱՀ տեղեկատվական շտաբ
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագ...
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-...