
Լուգանսկն ազատագրել է իր տարածքի 93 տոկոսը, Դոնեցկը՝ 54 տոկոսը. ՌԴ ՊՆ

Առաջին փուլի հիմնական խնդիրներն ընդհանուր առմամբ կատարվել են, ինչը թույլ է տալիս հիմնական ջանքերը կենտրոնացնել գլխավոր նպատակի՝ Դոնբասի ազատագրմանը հասնելու վրա: Այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Փետրվարի 24-ին մեկնարկած ռուսական զինված ուժերի ռազմական հատուկ գործողությունը խափանեց Կիևի վերահսկողության տակ գտնվող Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների դեմ ուկրաինական զորքերի հարվածային խմբավորումների լայնածավալ հարձակումը։ Դա թույլ տվեց փրկել Դոնբասի տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներին, որոնք վերջին ութ տարիներին պարբերաբար գնդակոծվում էին Կիևի ռեժիմի կողմից», - ասել է նա։
Կոնաշենկովը նշել է, որ ԼԺՀ-ն ազատագրել է իր տարածքի 93 տոկոսը, ԴԺՀ-ն՝ 54 տոկոսը:
Նա ասել է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունն օգնել է խափանել ուկրաինական զորքերի լայնածավալ հարձակումը Դոնբասի Հանրապետության վրա, որի իրականացումը ծրագրվել էր մարտին։