Զախարովան կոչ է արել լուծել գազամատակարարման խնդիրը ԼՂ-ում
Կողմերը չպետք է խորացնեն Լեռնային Ղարաբաղում առանց այդ էլ լարված իրավիճակը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով մարտի 24-ին Արցախում Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի խախտման մասին «Լուրերի» հարցին:
Իրավիճակին պետք է գնահատական տան ռազմական փորձագետները և այնտեղ տեղակայված խաղաղապահ ուժերը: Կողմերից ոչ մեկը չպետք է խորացնի առանց այն էլ բարդ և լարված իրավիճակը:
Ինչ վերաբերում է Արցախում վատթարացող հումանիտար իրավիճակին, Զախարովան ասել է, որ Ռուսաստանը կապի մեջ է կողմերի հետ։
«Կոչ ենք անում շուտափույթ լուծել տարածաշրջանի գազամատակարարման խնդիրը։ Համապատասխան աշխատանքներ են տարվում ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության, Էներգետիկայի նախարարության, Գազպրոմի գծով: Մենք ելնում ենք նրանից, որ առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակը չպետք է խորանա, չպետք է տառապեն հասարակ մարդիկ»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Շոյգուն և Պապիկյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասի...
Ռազմական դրություն Արցախում. նոր սահմանափակումներ են մտցվել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատություննե...
Պապիկյանը Շոյգուին է ներկայացրել Ասկերանում վերջին զարգացումները
Մարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի...
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է : Այս մասին գրել է ArmLur. am-ը, հղում տալով իր տեղեկություններին: Նշվում է,...