Պատահարներ

Երթևեկությունը կաթվածահար է․ Շինուհայրից մինչև Կապան հարյուրավոր մեքենաներ են կանգնած

Unknown
Երթևեկությունը կաթվածահար է․ Շինուհայրից մինչև Կապան հարյուրավոր մեքենաներ են կանգնած

Հայաստանի հարավային շրջանները՝ Մեղրին, Քաջարանը, Կապանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը Գորիս- Երևան (Մ-2) մայրուղուն միացնող ճանապարհը կաթվածահար վիճակում են, գրում է syuniacyerkir.am–ը։

 

Նշվում է, որ Շինուհայրի խաչմերուկից մինչև Կապան տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մեքենաներ են կանգնած, մի մասը՝ ձյան մեջ արգելափակված:

 

«Երեք օր շարունակ ձյան շրջափակման մեջ են հայտնվել Իրանից Հայաստան եկող տասնյակ ավտոբուսներ, որոնց մեջ, բնականաբար, նաև երեխաներ են ու կանայք: Շրջափակման մեջ են ծանրաքաշ բեռնատարներ, նաև՝ կցորդով, որոնց թափքում Հայաստանում գնված և Պարսկաստան տեղափոխվող խոշոր եղջերավոր անասուններ են. այդպես՝ երեք օր շարունակ...»,– գրում է կայքը։

 

Բեռնատարների առանձնապես մեծ կուտակումներ կան Կապան քաղաքի մուտքի մոտ, Սատանի կամրջի վրա, Շինուհայրի խաչմերուկում և բազմաթիվ այլ վայրերում:

 

Կայքի տեղեկություններով` ճանապարհին ձյունամաքրիչ մեքենաները կանոնավոր աշխատանք չեն իրականացնում:

 

«Միակ տեղը, որ նման աշխատանքի ականատես եղանք՝ Սատանի կամրջից մինչև Տաթև ընկած ոլորաններն էին: Իսկ Վերին Խոտանան-Տաթև հատվածում գոնե մեկ ձյունամաքրիչ մեքենա չէր աշխատում (ժամը 13-ի դրությամբ): Երկու անսարք ձյունամաքրիչ գտնվում էին Տանձավերի մերձակայքում՝ օգնություն աղերսող»,–գրում է կայքը:

 

Նշենք, որ ձյան պատճառով Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Լիսագոր-Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը փակ է։ Բացի այդ, փակ են նաև Ասկերանի շրջանի Շոշ, Մխիթարաշեն, Խաչմաչ, Սզնեք, Կարմիր գյուղ, Ռև, Սարուշեն և Հարավ համայնքների ճանապարհները: Այս շրջանում ձյան շերտի բարձրությունը 1 մետր է:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250