Պատահարներ
ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել
Adrine Nidelyan
Նորվեգիայի հյուսիսում զորավարժությունների ժամանակ վթարի է ենթարկվել ամերիկյան ռազմական MV-22B Osprey ինքնաթիռը, որում գտնվել է անձնակազմի չորս անդամ, հայտնում է korrespondent.net-ը: Նշվում է, որ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսին պատկանող ինքնաթիռը մասնակցել է ՆԱՏՕ-ի «Սառը պատասխան» կոչվող զորավարժություններին։ Վթարը տեղի է ունեցել եղանակային դժվարին պայմաններում՝ Նորդլենդ շրջանում։ Փրկարարական ուղղաթիռը և նորվեգական «Օրիոն» ռազմական ինքնաթիռը որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են կործանված ինքնաթիռի բեկորները։ Նորվեգիայի ոստիկանությունը հաստատել է բեկորների հայտնաբերումը` նշելով, որ դրանց մոտ «կենդանության նշաններ չկան»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևան-Սևան ավտոճանապարհին. բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ, խցանումը ձգվում է մոտ 6 կմ
Adrine Nidelyan
ՊԲ–ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը․ նոր հայտարարություն
Adrine Nidelyan
Ի՞նչ իրավիճակ է շփման գծում. ՊԲ-ն հայտարարություն ունի
Adrine Nidelyan
Քիչ առաջ ադրբեջանական կողմը անհաջող հարձակման փորձ է կատարել. Արտակ Բեգլարյան
Adrine Nidelyan