
Սևերոդոնեցկում գնդակոծել են ապաստարանը, որտեղ մնալիս են եղել մայրեր ու երեխաներ. Սերխի Գայդայ

Լուգանսկի շրջանի Սևերոդոնեցկ քաղաքում ռուսները գնդակոծել են ապաստարանը, որտեղ մնալիս են եղել մայրեր իրենց երեխաների հետ: Այս մասին Facebook-ում հայտնել է Տարածաշրջանային պետական վարչակազմի ղեկավար Սերխի Գայդայը, փոխանցում է rus.lb.ua-ը։
Հիմա հիմնարկի բնակիչներն ու աշխատակիցներն ապահով են: «Այս հաստատությունում հակառակորդի գնդակոծությունից թաքնվում էին բազմաթիվ մայրեր երեխաների հետ, սակայն այնտեղ էլ Ռուսաստանը հասավ նրանց։ Լուգանսկի մարզում այլևս անվտանգ վայրեր չկան»։ - գրել է Գայդայը։
Նախորդ գիշեր Սերգեյ Գայդայը հայտնել էր, որ ռուս զավթիչները գրավել են շրջանի մոտ 70%-ը, ռուսներն ու այսպես կոչված ԼԺՀ-ի զինյալները ահաբեկում են տեղի բնակչությանը։ Ուկրաինայի կողմից վերահսկվում է շրջանի 30%-ը, որը գտնվում է Ռուսաստանի մշտական գնդակոծության տակ։ |