Պատահարներ
Երևանում 38-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր՝ մարտի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Սերգեյ Ա-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ռոստովյան փողոցի թիվ 2/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 72-ամյա Խորեն Պ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0