800 ՀՕՊ համակարգեր և 9 հազար հակատանկային համալիր. Բայդենը 1 միլիարդ դոլարի չափով ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային
ԱՄՆ-ն այս շաբաթ Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ դոլարի չափով պաշտպանական օգնություն: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:
«Շաբաթ օրը իմ վարչակազմը պատվիրել է ևս 200 միլիոն դոլար՝ Ուկրաինային սպառազինությունների և պաշտպանական կարիքների լրացումն անխափան ապահովելու համար: Ես կրկին օգտագործում եմ իմ նախագահական լիազորությունները, հաջակցություն Ուկրաինայի, լրացուցիչ պաշտպանական համակարգերի համար 800 միլիոն դոլար հատկացնելու նպատակով: Միայն այս շաբաթ անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի նոր օգնությունը կկազմի1 միլիարդ դոլար»,- ասել է Բայդենը։
Նա հստակեցրել է, որ մատակարարումները կներառեն 800 ՀՕՊ համակարգեր և 9 հազար հակատանկային համալիրներ: Բացի այդ, ռազմական օգնության մեջ կմտնեն 7 հազար միավոր հրաձգային զենք, 20 մլն զինամթերք և անօդաչու թռչող սարքեր:
«Ես ուզում եմ ազնիվ լինել ձեզ հետ, դա կարող է երկարատև և ծանր մարտ լինել», — հավելել է ԱՄՆ-ի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյանի հարցազրույցը՝ «Անադոլու» գործակալությանը
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությա...
Շոյգուն և Պապիկյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասի...
Ռազմական դրություն Արցախում. նոր սահմանափակումներ են մտցվել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատություննե...
Պապիկյանը Շոյգուին է ներկայացրել Ասկերանում վերջին զարգացումները
Մարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի...