Պատահարներ

Արտակարգ իրավիճակ․ ճանապարհների մերկասառույցի պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել․ կան վիրավորներ

Unknown
Արտակարգ իրավիճակ․  ճանապարհների մերկասառույցի պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել․ կան վիրավորներ

Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։  Ինչպես դեպքի վայրերից հայտնում է shamshyan.com-ը, արտակարգ իրավիճակը ստեղծվել է «Էմբուատ» ՍՊԸ-ի կողմից ժողովրդի լեզվով ասած՝ «ճանշինի» պատճառով, քանի որ ՍՊԸ-ի պատասխանատուները քար անտարբերություն են ցուցաբերել և ոչ մի աշխատանք չեն կատարել Աշտարակի կամրջի վրա Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհից մինչև Տառերի պուրակ և Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհին տեղացած ձյան պատճառով առաջացած մերկասառույցները վերացնելու ուղղությամբ։

 Նշված հատվածներում մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել։  Կամրջի վրա Mercedes ML-ը մերկասառույցի պատճառով բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Բյուրականում դարձյալ ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Opel և ՎԱԶ 2107-ը, և եթե նշված վթարներով, բարեբախտաբար, տուժածներ չկան, ապա Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել ձորակում։  Այս վթարի հետևանքով 3 հոգու օպերատիվորեն ժամանած Աշտարակի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աշտարակ» ԲԿ։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250