ՌԴ-ն պետական պարտքը վճարելու է ռուբլով՝ այնքան ժամանակ մինչև արևմտյան երկրները չապասառեցնեն ոսկեարժութային պահուստները
Ռուսաստանը պետական պարտքի իր պարտավորություններից չի հրաժարվում, վճարելու է ռուբլով այնքան ժամանակ մինչև արևմտյան երկրները չապասառեցնեն ոսկեարժութային պահուստները, «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերով հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ընթացքում հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
«Մեր ոսկեարժութային պահուստները, այդ թվում Ազգային բարեկեցության հիմնադրամը, սառեցված են։ Մենք մեր պարտավորությունների, այդ թվում պարտքային պարտավորությունների կատարման հետ կապված խնդիրների առաջ ենք կանգնել։ Ինձ թվում է` արդարացի է, երբ մենք ասում ենք, որ չենք հրաժարվում պետական պարտավորությունները կատարել, դրանք կվճարենք ռուբլով այնքան ժամանակ, մինչև մեր ոսկեարժութային պահուստները կապասառեցվեն», – ասել է Սիլուանովը։
Բացի այդ, նախարարը նշել է, որ Արևմուտքը ճնշում է գործադրում Չինաստանի վրա, որպեսզի այն սահմանափակի Ռուսաստանի հասանելիությունը յուանով իր պահուստներին` բացատրելով, որ ոսկեարժութային պահուստների մի մասը չինական արժույթով է։
«Մենք տեսնում ենք, ինչ ճնշում է գործադրվում Չինաստանի վրա արևմտյան երկրների կողմից` Չինաստանի հետ փոխադարձ առևտուրը սահմանափակելու համար», – նշել է նա` հույս հայտնելով, որ Չինաստանի հետ գործընկերային հարաբերությունները թույլ կտան ոչ միայն պահպանել համագործակցության բարձր մակարդակը, այլև բազմապատկել այն, այս պայմաններում, երբ արևմտյան շուկաները փակվում են։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահան...
Թուրքիայում տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...