Մարիուպոլի մզկիթը գնդակոծության չի ենթարկվել․ Չավուշօղլուն հերքում է տեղեկությունը
Մարիուպոլի մզկիթի իմամը (մահմեդականների հոգևոր առաջնորդ) հերքել է այն պնդումները, թե այն գնդակոծության է ենթարկվել։
Այս մասին այսօր Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Այո, մեր քաղաքացիները Մարիուպոլի մզկիթում են, մենք նրանց հետ կապ ենք պահպանում։ Երեկ հաղորդագրություններ էին ստացվել, որ մզկիթը ռմբակոծվել է, սակայն իմամը դա չի հաստատել։ Նրա խոսքով՝ մզկիթին ոչ մի վնաս չի հասցվել։ Ես խնդրել եմ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին աջակցել Մարիուպոլից Թուրքիայի քաղաքացիների տարհանմանը», - հայտարարել է թուրք նախարարը։ - Ռուսաստանը մեզ հարցրեց, թե այդ տարածաշրջանում որքան թուրք կա, մենք նրանց հետ կիսվեցինք մեր տեղեկատվությամբ։ Այսօր մենք ծրագրում ենք մեծ աշխատանք կատարել այդ ուղղությամբ (թուրք քաղաքացիների տարհանման հարցում), հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Չավուշօղլուի խոսքով՝ ներկայում Թուրքիան արդեն տարհանել է ավելի քան 15 հազար իր քաղաքացիների Ուկրաինայից:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահան...
Թուրքիայում տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...