Կիևը շրջափակման է պատրաստվում․ մթերք է կուտակել
Կիևում երկու միլիոն կիևցիների համար, որոնք մնացել են քաղաքում, անհրաժեշտ պարենային ապրանքների երկշաբաթյա պաշար է կուտակվում։ Այս մասին ասվում է Կիևի քաղաքային պետական վարչության Telegram-ալիքի հաղորդագրության մեջ։
«Քաղաքը պատրաստվել է շրջափակման դեպքում հնարավոր գործողությունների։ Այն երկու միլիոն կիևցիները, ովքեր չեն լքել իրենց տները, մենակ չեն մնա, եթե իրավիճակը վատթարանա։ Քաղաքային իշխանությունները բիզնեսի հետ համագործակցելով ամեն ինչ անում են դրա համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ քաղաքը երախտապարտ է ուկրաինացի և արտասահմանյան գործընկերներին, ովքեր կարողացել են մեծ և փոքր խանութներին ամենաանհրաժեշտ ապրանքները ապահովել ամենակարճ ժամկետներում և կազմակերպել դրանց գրեթե անխափան առաքումը։
«Բացի այդ, մայրաքաղաքում վճարվում են աշխատավարձեր և թոշակներ, ուստի խնդրում ենք Կիևի բնակիչներին, հնարավորության դեպքում, ոչ միայն գնել այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է խանութներից, այլև վճարել կոմունալ ծառայությունների համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահան...
Թուրքիայում տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարա...