ՌԴ ՊՆ-ն թարմացված տվյալներ է հաղորդել. Ուկրաինայում ոչնչացվել է շուրջ 3500 ռազմական ենթակառուցվածք

Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները ռուսական ԶՈՒ կրակային աջակցությամբ վերահսկողություն են հաստատել Վալերիանովկա, Զելյոնիյ Գայ բնակավայրերի վրա և Նովոանդրեևկան շրջափակել են հյուսիսից և Արևելքից։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքից։ 

Լուգանսկի ժողովրդական հանրապետության զինվորական խմբավորումները, շարունակելով հարձաոկղաակն գործողությունները, վերահսկողություն են հաստատել Սուրովցեվկա, Շեդրիշևո, Ժիտլովկա բնակավայրերի վրա և շրջափակել Ռուբեժնոյեն։ 

Ռուսական ԶՈՒ-ն մոտեցել է  Նոբոդոնեցկոյե, Նովոմայորոսկոյե և Պավլովա բնակավայրերի մատույցներին։Մեկ օրվա ընթացքում 21 կմ առաջխաղացում է եղել։ 

Մարտի 12-ի առավոտյան մեծ հեռահարությամբ բարձր ճշգրտության զենքով հարված է հասցվել ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներին։ Շարքից դուրս են բերվել Վասիլովկայի ռազմական օդանավակայանը և Բրովորախում գտնվող ուկրաինական ԶՈՒ ռադիոյի և ռադիոտեխնիկական հետախուզության կենտրոնը։ 


Օրվ ընթացքում ռուսական ավիացիան և ՀՕՊ-ը խոցել է օդում՝ հինգ ԱԹՍ՝ այդ թվում  2 «Բայրաքթար-ՏԲ-2» և մեկ «Տոչկա-ՈՒ» հրթիռ։ 

Ռուսական ԶՈՒ-ն շարքից հանել է 145 ռազման ենթակառուցվածք Ուկրանայում՝ այդ թվում՝  3 «Բուկ Մ-1» զենիթահրթիռային համակարգ, 8 կառավարման կետ և կապի հանգույց, 5 զինապահեստ, ռազմական տեխնիկայի կուտակման 78 վայր։ 

Օպերացիայի ամբողջ ընթացքում շարքից հանվել է 3491 ռազմական ենթակառուցվածք Ուկրաինայում։