Քաղաքականություն

Մոսկվան սառնասրտորեն կպատասխանի պատժամիջոցներին. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան սառնասրտորեն կպատասխանի պատժամիջոցներին. ՌԴ ԱԳՆ
«Ռուսաստանը չպետք է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պատժամիջոցներին հայելային պատասխան տա, Մոսկվան սառնասրտություն կցուցաբերի Միացյալ Նահանգների դեմ պատասխան միջոցներ մշակելիս»,-ասել է ՌԴ արտաքին…

«Ռուսաստանը չպետք է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պատժամիջոցներին հայելային պատասխան տա, Մոսկվան սառնասրտություն կցուցաբերի Միացյալ Նահանգների դեմ պատասխան միջոցներ մշակելիս»,-ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Մենք չպետք է կորցնենք մեր գլուխը, մենք պետք է սառնասրտություն դրսևորենք պատասխան պատժամիջոցներ մշակելիս: Մենք, իմ կարծիքով, չպետք է հայելային կերպով գործենք յուրաքանչյուր կոնկրետ դեպքում»,- ասել է Ռյաբկովը ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում։ 

ԱՄՆ-ի դեմ ռուսական պատժամիջոցների ցուցակները պատրաստ են և շուտով կհրապարակվեն։ «Ռուսաստանը ժամանակակից, ուժեղ պետություն է, վստահ է իր հնարավորություններին, իրացնում է իր ներուժը՝ լինելով բազմաբևեռ աշխարհի անբաժանելի մասը: Մենք կաշխատենք նպատակաուղղված, եռանդուն և կենտրոնացած այն բանի վրա, որպեսզի խուսափենք ԱՄՆ ցանկացած պատժամիջոցի բացասական ազդեցությունից: Իսկ դրա հնարավորությունները կան»,- ասել է նա։ 

 

Նմանատիպ հոդվածներ

Ուկրաինական զինվորները տեսնելով չեչեն մարտիկներին, լքում են դիրքերը, թողնում տեխնիկան ու սպառազինությունը. Ռամզան Քադիրով

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը տեղեկություն է հրապարակել, Ուկրաինայում չեչեն մարտիկների գործողությունների մասին: «Ուկ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250