Անթալիայում քննարկվել է Հայաստան–Ադրբեջան սահմանագոտում տեղի ունեցողը. Միրզոյան-Բորել հանդիպում է եղել
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար իրավիճակին։ Այս առումով, նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց
անվերապահ հայրենադարձման, Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների անարգել մուտքի ապահովման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության կարևորությունը։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան – Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։
Երկուստեք կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ուղղված միջոցառումների իրականացումը:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության հարցերի:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թշնամին հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարը․ ԱՀ ՊԲ
Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանու...
Իսրայելի վարչապետը Զելենսկուն առաջարկել է կապիտուլյացիայի՞ ենթարկվել
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հերքել է տեղեկությունները, ըստ որոնց Իսրայելի վարչա...
Ուկրաինական զինվորները տեսնելով չեչեն մարտիկներին, լքում են դիրքերը, թողնում տեխնիկան ու սպառազինությունը. Ռամզան Քադիրով
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը տեղեկություն է հրապարակել, Ուկրաինայում չեչեն մարտիկների գործողությունների մասին: «Ուկ...
Ռուսական զորքերը չեն թողնում, որ Ուկրաինայի աջակցությունը ներս մտնի. Մարիուպոլը շրջափակված է. Զելենսկի
Գիշերվա ուղերձի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մարիուպոլը շարունակում է Ռուսաստանի կողմից...