Ի՞նչ են քննարկել Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն. կողմերը կիսվել են հանդիպման տպավորություններով
Այսօր Անթալիայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Հանդիպումից հետո տեսակետներով են կիսվել երկու կողմերն էլ: Արարատ Միրզոյանը նշել է, որ հրավերը բավականին դրական ուղերձ էր, և անհրաժեշտ է համարել նույն դրական կերպով արձագանքել այդ ուղերձին:
«Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը` շարունակել կարգավորման, նորմալացման գործընթացը` հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով առանց որևէ նախապայմանի, և մեր երկու ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ», – մանրամասնել է նա: Հայաստանի արտգործնախարարը հույս է հայտնել հայ-թուրքական բանակցություններում դրական արդյունքներ տեսնել մոտ ապագայում:
Իր հերթին Թուրքիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ հրավերն ընդունելու և Անթալիայում դիվանագիտական համաժողովին մասնակցելու համար: «Շատ արդյունավետ և կառուցողական հանդիպում ունեցանք: Գիտեք, որ հարաբերությունների կարգավորման համար գործընթաց ենք սկսել: Նախագահ Էրդողանի և Փաշինյանի փոխադարձ դրական ուղերձներից հետո հատուկ ներկայացուցիչներ նշանակեցինք: Բանագնացները երկու հանդիպում ունեցան Մոսկվայում և Վիեննայում: Քննարկել են և շարունակում են քննարկել լրիվ կարգավորմանը ուղղված քայլերը»,- ասել է Չավուշօղլուն։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թշնամին հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարը․ ԱՀ ՊԲ
Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանու...
Իսրայելի վարչապետը Զելենսկուն առաջարկել է կապիտուլյացիայի՞ ենթարկվել
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հերքել է տեղեկությունները, ըստ որոնց Իսրայելի վարչա...
Ուկրաինական զինվորները տեսնելով չեչեն մարտիկներին, լքում են դիրքերը, թողնում տեխնիկան ու սպառազինությունը. Ռամզան Քադիրով
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը տեղեկություն է հրապարակել, Ուկրաինայում չեչեն մարտիկների գործողությունների մասին: «Ուկ...
Ռուսական զորքերը չեն թողնում, որ Ուկրաինայի աջակցությունը ներս մտնի. Մարիուպոլը շրջափակված է. Զելենսկի
Գիշերվա ուղերձի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մարիուպոլը շարունակում է Ռուսաստանի կողմից...