79 երեխա է զոհվել, մոտ 100-ը վիրավորվել. ուկրաինական կողմը տվյալներ է հրապարակել

Ուկրաինայում 16 օր շարունակվող պատերազմի ընթացքում արդեն 79 երեխա է զոհվել, մոտ 100-ը վիրավորվել են. 

Զոհերի մեծ մասը եղել է Կիևի, Խարկովի, Դոնեցկի, Սումիի, Խերսոնի և Ժիտոմիրի մարզերում։ Այս թիվը վերջնական չէ՝ հրետակոծության վայրերը ստուգելու հնարավորության բացակայության պատճառով։ 

Ներկայումս ավերվել է ավելի քան 280 ուսումնական հաստատություն, որոնցից 9-ն ամբողջությամբ ավերվել է։ Դոնեցկի մարզում տուժել է 110 ուսումնական հաստատություն, Սումիում՝ 28, Կիևում՝ 17 և ավելի քան 10 մանկական բուժհաստատություններ։ 

Միջին հաշվով, պատերազմի ժամանակ ռուսական կողմն ամեն օր ավերել է 17 ուսումնական հաստատություն։ Հետեւաբար, 7 միլիոն երեխա զրկված է սովորելու հնարավորությունից՝ Ուկրաինայի տարածքում ակտիվ ռազմական գործողությունների եւ նման հաստատությունների միտումնավոր ոչնչացման պատճառով։
 

Այս տվյալները հրապարակել է ուկրաինական Новости УНИАН ալիքը: