«Ոչ ոք չի բացառում Պուտինի և Զելենսկիի հանդիպման հնարավորությունը». Պեսկով
Կրեմլը չի բացառում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպման հնարավորությունը, սակայն այն պետք է պատրաստ լինի արդյունքի, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ ոք չի բացառում Պուտինի և Զելենսկիի հանդիպման հնարավորությունը։ Այո, իսկապես, դա կոնցեպտուալ հնարավոր է», - ասել է Կրեմլի խոսնակը։
Նա նաև զգուշացրել է, որ «նախ և՛ պատվիրակությունները, և՛ նախարարները պետք է անեն իրենց բաժինը, որպեսզի նախագահները չհանդիպեն հանուն գործընթացի և հանուն խոսակցության, այլ հանդիպեն արդյունքի համար»։
«Ռուսական կողմի դիրքորոշումները հայտնի են, դրանք հստակ ձևակերպված են և ուկրաինացի բանակցողների ուշադրությանն են ներկայացվում, մենք սպասում ենք փոխադարձ ձևակերպումների», - ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
«Դա ուղղակի խոզություն է». Լուկաշենկոն` ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Արևմուտքի...
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է ակնկալում բոլոր դաշնակիցներից. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է ակնկալում բոլոր դաշնա...
«Իսկական ռուսը երբեք չի ամաչում ռուս լինելուց». Պեսկով
Իսկական ռուսները չպետք է ամաչեն ռուս լինելուց, վստահ է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկական ռուսը երբե...