
Մեդվեդեւը եվրոպացի գործընկերներին «շնորհավորել է» գազի ռեկորդային գների կապակցությամբ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանելով Եվրոպայում գազի գնի ռեկորդային աճը, հիշեցրել է արևմտյան պաշտոնյաներին «Հյուսիսային հոսք 2»-ը սառեցնելու որոշման մասին։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
«Ես կարող եմ միայն շնորհավորել հեռատես եվրոպացի գործընկերներին, ովքեր հուսալիորեն պաշտպանեցին իրենց «նենգ ռուսներից» և «Հյուսիսային հոսք 2» նախագծից», - ասաց նա:
Ավելի վաղ TTF ինդեքսով գազի ապրիլյան ֆյուչերսները մեկ խորանարդ մետրի համար 2400 դոլարից հասել են 3900 դոլարի, իսկ ուրբաթ օրը հաշվարկային գինը կազմել է 2170 դոլար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։