Կրակոց՝ Կոտայքի մարզում. «Կիսաբաց լուսամուտներ»-ի «պատճառով» հորեղբայրը կրակել է եղբորորդու հետույքին
Կոտայքի մարզում, մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 07։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 70-ամյա Սամվել Պ.-ն ահազանգել է ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ եղբորորդին՝ 35-ամյա Մհեր Պ.-ն եկել է իրենց տուն, ինչ-որ առարկայով հարվածել իր գլխին, որից հետո ինքը իր որսորդական հրացանից կրակել է վերջինիս հետույքին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 06։00-ի սահմաններում Սամվել Պ-ի եղբոր որդին՝ Մհեր Պ-ն, նախկինում ունեցած կենցաղային հարցերի պատճառով եկել է Սամվել Պ-ի բնակության վայր, փակել բակի դարպասը, այդ ընթացքում Սամվել Պ-ն բացել է տան պատուհանը, որի ժամանակ Մհեր Պ-ն ինչ-որ առարկայով հարվածել է նրա գլխին։
Այդ մասին ոստիկաններին հայտնել է Սամվել Պ-ն և ավելացրել՝ դրանից հետո ինքը իր տան չհրկիզվող պահարանից վերցրել է իրեն պատկանող «ԻԺ 58» տեսակի 16 մմ տրամաչափի որսորդական հրացանը և կրակել Մհեր Պ-ի վրա։
Նյութերի նախապատրաստման ընթացքում արդեն հետաքննիչին Մհեր Պ-ն հայտնել է, որ ինքը գնացել է նշված հասցե, որպեսզի պարզի, թե ինչու է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ընթացքում Սամվելը իր մահացած ծնողների հասցեին վարկաբեկիչ արտահայտություններ արել։ Ինքը թակել է դարպասը, սակայն ոչ ոք չի բացել, և երբ փորձել է հեռանալ, լսել է կրակոցի ձայն, ու զգացել է, որ իր աջ կողմի հետույքային մասում ստացել է հրազենային վիրավորում։ Նա հայտնել է նաև, որ երբ վայր է ընկել, իրեն է մոտեցել Սամվելը, սակայն ինքը չի հիշում՝ արդյո՞ք նրա ձեռքին հրացան եղել է, թե ոչ։ Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկն արձանագրել է ընտանիքի 5 անդամների կյանքը խլած ողբերգական ավտովթարի պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի 20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում...
ՀՐԱՏԱՊ․ Հայտանաբերվել է ևս 1 զինծառայողի դի
Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտն...
Կրակոցներ՝ Երևանում․ վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Զոն նայող Անդուլիկն է»
Երեկ՝ մարտի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթ...
Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. վիրավորը քրեական աշխարհում հայտնի «Մալխաս ջազ» ակումբի սեփականատերն է
Երեկ՝ մարտի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտր...