Ռուսաստանի ԶՈւ–ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2203 օբյեկտ․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի ԶՈւ–ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2203 օբյեկտ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«ՌԴ ԶՈՒ-ն մարտի 6-ի առավոտյան բարձր ճշգրտության զենքի հարվածով շարքից հանել է Ուկրաինայի ՌՕՈՒ-ի օդակայանը Ստարոկոնստանտինովում։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ՀՕՊ-ը խոցել է հակառակորդի 8 ինքնաթիռ. չորս Սու-27, մեկ ՄիԳ-29 Ժիտոմիրի շրջանում, Սու-27 և Սու-25՝ Ռադոմիշլի շրջանում և Սու-25՝ Նեժինայի շրջանում։ Ընդհանուր առմամբ՝ ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայի հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել է 69 ինքնաթիռ երկրի վրա ու 24-ը՝ օդում, 778 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ»,- տեղեկացրել է գեներալ-մայոր Կոնաշենկովը։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ մարտի 5-ի երեկոյան ՌԴ ԶՈՒ-ն զանգվածային հարված է հասցրել՝ ոչնչացնելով Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 61 օբյեկտ։
Նա հավելել է, որ ԼԺՀ-ի ու ԴԺՀ-ի զորքերը վերահսկողություն են հաստատել 11 բնակավայրերի նկատմամբ։ ԴԺՀ ուժերը վերահսկողության տակ են վերցրել Մարիուպոլ քաղաքի Հին Ղրիմ թաղամասը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
«Աէրոֆլոտ»-ը դադարեցնում բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ մեկից
Ռուսական խոշորագույն ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ դ...
«Աշխարհը պետք է իմանա «հայերի բարբարոսությունների» մասին»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆի հետ հանդիպման ընթացքում հայ...
«Հիմա՝ ի՞նչ. ռումբե՞ր, հրետանի՞, հրթիռնե՞ր Օդեսայի դեմ»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել տեսաուղերձով՝ ուղղված ուկրաինացիներին, որում, մասնավորապես նշել է՝ Օ...