«Հիմա՝ ի՞նչ. ռումբե՞ր, հրետանի՞, հրթիռնե՞ր Օդեսայի դեմ»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել տեսաուղերձով՝ ուղղված ուկրաինացիներին, որում, մասնավորապես նշել է՝ Օդեսայի հնարավոր ռմբակոծումը կարող է դառնալ Ռուսաստանի Դաշնության նոր ռազմական և պատմական հանցագործությունը։ Այս մասին հաղորդում է «Украинская правда»-ն:
Զելենսկին ընդգծել է, որ «Ուկրաինան իրեն քաղաքակիրթ է պահում նույնիսկ ագրեսորի դեմ, ով գործում է նենգորեն, ինչպես ահաբեկիչը՝ խախտելով պատերազմի կանոնները»։
«Անկախ ամեն ինչից, մեր հրթիռները ի պատասխան չեն ընկնում Ռուսաստանի կամ Բելառուսի քաղաքացիական թիրախների վրա։ Խաղաղ մարդկանց, խաղաղ քաղաքների դեմ. Ժիտոմիր, Կորոստեն, Օվրուչ, Կիևի արվարձաններ, հարավային քաղաքներ»,- ասել է Զելենսկին և հավելել, որ Ռուսաստանը պատրաստվում է ռմբակոծել Օդեսան:
«Նրանք պատրաստվում են ռմբակոծել Օդեսան։ Ռուսները միշտ եկել են Օդեսա. Օդեսայում միշտ միայն ջերմություն ենք զգացել։ Միայն անկեղծություն։ Հիմա՝ ի՞նչ. ռումբե՞ր, հրետանի՞, հրթիռնե՞ր Օդեսայի դեմ»,- տեսաուղերձում նշել է Ուկրաինայի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
«Աէրոֆլոտ»-ը դադարեցնում բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ մեկից
Ռուսական խոշորագույն ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ դ...
«Աշխարհը պետք է իմանա «հայերի բարբարոսությունների» մասին»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆի հետ հանդիպման ընթացքու...
Ուկրաինայի ՊՆ-ն ներկայացրել է ռուսական կողմի կորուստները՝ թարմացված
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է մարտի 6-ի դրությամբ ռուսական կողմի կորուստները։Ռուսական զորքերը,...