Խաղաղ բնակչության տարհանման հարցն են քննարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է երկրում հումանիտար իրավիճակը և խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ օտարերկրացիներին տարհանելու ջանքերը։ Այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի գրասենյակի շաբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ։
«Գլխավոր քարտուղարն այսօր զրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Գլխավոր քարտուղարը հայտնել է ՄԱԿ-ի հանձնառությունը հումանիտար գործողություններ սկսելու հարցում ինչպես Ուկրաինայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», – ասվում է հայտարարության մեջ:
«Քննարկվել են նաև խաղաղ բնակչության, այդ թվում՝ օտարերկրացիների ռազմական գոտուց անվտանգ տարհանման պայմանները»,- ընդգծվում է փաստաթղթում։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թշնամին հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարը․ ԱՀ ՊԲ
Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սու-34-ը ոչնչացնում է ռազմական օբյեկտ Ուկրաինայում
Սու-34 ռմբակոծիչը բարձր ճշգրտության ավիահարվածով ոչնչացրել Է ուկրաինացի ազգայնականների ռազմական օբյեկտը։ Տեղեկությունը հ...
Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը պարտվեցին. ի՞նչ են կորցրել
Վրաստանը պարտվեց 2008 թ. պատերազմում և լիարժեք կորցրեց վերահսկողությունը Աբխազիայի և Հվ. Օսիայի նկատմամբ։ Դրանից հետո չի...
Ուկրաինայի հայերն ի՞նչ իրավիճակում են գտնվում. ի՞նչ աշխատանքներ են իրականացվում
Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնականը Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին է մանրամասներ ներկայացնում, նաեւ նշում, որ խնդ...