Բլինկենն ու Կուլեբան հանդիպել են լեհ-ուկրաինական սահմանին
Ուկրաինայի արտգործնախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան ասել է, որ բովանդակալից բանակցություններ է վարել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ՝ երկրի պաշտպանունակության ամրապնդման, սպառազինության մատակարարումների, պատժամիջոցների և Ռուսաստանի միջազգային մեկուսացման շուրջ։
Նրանց հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը լեհ-ուկրաինական սահմանին։
«Կողմերը քննարկել են Ուկրաինայի պաշտպանունակության հրատապ ամրապնդումը, մասնավորապես՝ երկինքը ռուսական օդանավերից և հրթիռներից պաշտպանելու հարցում»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ Telegram-ալիքի հաղորդագրության մեջ։
Բլինկենն իր հերթին ասել է, որ Ռուսաստանի վրա ճնշումը ոչ միայն կշարունակվի, այլև կավելանա այնքան ժամանակ, քանի դեռ չեն դադարել ռազմական գործողությունները։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի վրա ճնշումներին, ապա դա ոչ միայն աննախադեպ է, ոչ միայն շատ կոնկրետ արդյունքներ է տալիս Ռուսաստանում, այլև այդ ճնշումը ոչ միայն կշարունակվի, այլև կաճի…»,- ասել է Բլինկենը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
«Աէրոֆլոտ»-ը դադարեցնում բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ մեկից
Ռուսական խոշորագույն ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ դ...
«Աշխարհը պետք է իմանա «հայերի բարբարոսությունների» մասին»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆի հետ հանդիպման ընթացքում հայ...
«Հիմա՝ ի՞նչ. ռումբե՞ր, հրետանի՞, հրթիռնե՞ր Օդեսայի դեմ»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել տեսաուղերձով՝ ուղղված ուկրաինացիներին, որում, մասնավորապես նշել է՝ Օ...