«Ուկրաինայի ազգայնականները խոչընդոտում են խաղաղ բնակիչների շարժը դեպի Ռուսաստան»․ Միզինցև
Ուկրաինայի ազգայնականները խոչընդոտում են հումանիտար միջանցքներով խաղաղ բնակիչների շարժը դեպի Ռուսաստան՝ Վոլնովախայի և Մարիուպոլի, ինչպես նաև Խարկովի և Սումի ուղղություններով, հայտարարել է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը։
«Վոլնովախայի և Մարիուպոլի ուղղություններով ամեն օր են հումանիտար միջանցքներ բացվել, բայց ազգային գումարտակները խոչընդոտում են խաղաղ բնակիչների շարժը դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Նմանատիպ իրավիճակ է նաև Խարկովում և Սումում, ինչպես նաև մի շարք այլ բնակավայրերում»,- մասնավորապես, ասել է նա։
Միզինցևը հայտարարել է նաև, որ հարյուր հազարավոր փախստականներ մինչև այս պահը չեն կարողացել հասնել հումանիտար միջանցքներին։
«Ցավոք սրտի, այս պահի դրությամբ, մեր հավաստի տեղեկություններով, Մարիուպոլից հայտարարված՝ 200 000 և Վոլնովախայից՝ 15 000 փախստականներից և ոչ մեկը չի ժամանել»,- ասել է Միզինցևը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
«Աէրոֆլոտ»-ը դադարեցնում բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ մեկից
Ռուսական խոշորագույն ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ դ...
«Աշխարհը պետք է իմանա «հայերի բարբարոսությունների» մասին»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆի հետ հանդիպման ընթացքում հայ...
«Հիմա՝ ի՞նչ. ռումբե՞ր, հրետանի՞, հրթիռնե՞ր Օդեսայի դեմ»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել տեսաուղերձով՝ ուղղված ուկրաինացիներին, որում, մասնավորապես նշել է՝ Օ...