Ուկրաինայում Հայաստանի դեսպանության աշխատակիցները տեղափոխվել են
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
«Ընդգծենք, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը եզակի դեսպանություններից է, որ այս ողջ ընթացքում ամբողջ կազմով աշխատել և սպասարկել է մեր հայրենակիցներին, և շարունակելու է դա անել արդեն նոր տեղակայման վայրերից»,- նշված է ԱԳՆ մամուլի խոսնակի տարածած հաղորդագրությունում, որին կից ներկայացվել է նաև կոնտակտային տվյալներ։
[99a53d231df77d7cb5f7d83c2ebc3e2c.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Զինվոր է զոհվել․ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի ա...
Մարդիկ լքում են գյուղերը․ Գեղամասարի համայնքապետն ահազանգում է արտագաղթի մասին
Մարդիկ լքում են գյուղերը, չունեն ապրուստի միջոց և այսքանը հերիք չէ, պետությունն էլ որևէ աջակցություն չի ցուցաբերում ադրբ...
Խրամորթում գիշերը իրավիճակը լարված է եղել․ որոշ ընտանիքներ երեխաներին գյուղից ժամանակավոր դուրս են տարել
Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում անցած գիշեր իրավիճակը լարված է եղել։ Թշնամին ականանետերից և հրաձգային տարբեր տեսակի զ...
Ուկրաինայում զոհվածների մեջ ազգությամբ հայ կա․ Հայրապետյան
Խարկովում տանկեր են ոչնչացվել, որոնցից մեկի անձնակազմում ի թիվս այլոց զոհվել է ազգությամբ հայ Դավիթ Դերենիկի Աղաջանյանը:...