Թուրքիան ցանկանում է Անթալիայում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳՆ-երի հանդիպումը. Չավուշօղլու
Թուրքիայի իշխանությունները ցանկանում են կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի արտգործնախարարների արտակարգ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիան այն սակավաթիվ երկրներից է, որը կարող է երկխոսություն հաստատել երկու կողմերի հետ: Նույնիսկ պատերազմի սկսվելուց առաջ մենք նախատեսում էինք երկու արտգործնախարարներին հրավիրել դիվանագիտական ֆորումի Անթալիայում, բայց դա պատերազմից առաջ էր: Մենք ուզում ենք հանդիպում կազմակերպել ուկրաինական և ռուսական կողմերի միջև՝ նախարարների մակարդակով: Լավրովը երեկ հաստատել եմ իր մասնակցությունը (դիվանագիտական ֆորումին), բայց չգիտեմ՝ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը կարո՞ղ է գալ այս պայմաններում»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Զելենսկին լքել է Ուկրաինան. Պետդումայի խոսնակը` նրա գտնվելու վայրի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է երկիրը, այժմ գտնվում է Լեհաստանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին թելեգրամյա...
Միխայիլ Պոդոլյակը հայտնել է՝ երբ կկայանա բանակցությունների երրորդ փուլը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Լվովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է,...
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին
Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։ Հանդիպումն անց...
Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ Կիևը ՌԴ-ի հետ բանակցություններում կներկայացնի Տոչիցկին և դրանք կլինեն Գոմելում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններում ներկայա...