Պատժամիջոցները հաջողության շանս չունեն, եթե դրանց նպատակը ՌԴ-ի դիրքորոշումը փոխելն է
Ռուսաստանի և նրա քաղաքացիների դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները հաջողության շանս չունեն, եթե նրանց նպատակն է փոխել մեր դիրքորոշումը և հրաժարվել ծրագրվածից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ցավոք, նման որոշում է կայացվել, բայց եթե պատժամիջոցները նպատակ ունեն հասցեատերերին դրդել դիրքորոշման փոփոխության, մեր նախագահին աջակցելուց հրաժարվելու, ապա այդ պատժամիջոցները լսելի դառնալու շանս չունեն: Իսկ մնացածը կարևոր չէ»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն «ամբողջական արգելափակման» պատժամիջոցներ է սահմանում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և յոթ խոշոր ռուս գործարարների դեմ: Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Նիկոլայ Տոկարևը, Բորիս և Արկադի Ռոտենբերգերը, Սերգեյ Չեմեզովը, Իգոր Շուվալովը, Եվգենի Պրիգոժինը և Ալիշեր Ուսմանովը:
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Զելենսկին լքել է Ուկրաինան. Պետդումայի խոսնակը` նրա գտնվելու վայրի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է երկիրը, այժմ գտնվում է Լեհաստանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին թելեգրամյա...
Միխայիլ Պոդոլյակը հայտնել է՝ երբ կկայանա բանակցությունների երրորդ փուլը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Լվովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է,...
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին
Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։ Հանդիպումն անցկացվե...
Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ Կիևը ՌԴ-ի հետ բանակցություններում կներկայացնի Տոչիցկին և դրանք կլինեն Գոմելում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններում ներկայա...