ԱՄՆ-ի և բրիտանական հետախուզական ծառայությունները դեռ հոկտեմբերին հայտնել են, որ պատերազմ է ծրագրվում. Le Monde
Ֆրանսիական ազդեցիկ Le Monde թերթը, հղում անելով ֆրանսիական դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզությունները դեռ աշնանն են իմացել «Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի նախապատրաստության մասին, և այդ տեղեկատվությամբ կիսվել են իրենց դաշնակիցների հետ, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան:
Բայց դաշնակիցները, ըստ թերթի, թեև չէին կասկածում ռազմական պատրաստության շուրջ տեղեկության հարցում, այնուամենայնիվ այն մեկնաբանել են ոչ թե որպես Վլադիմիր Պուտինի կողմից իրական պատերազմի նախապատրաստում, այլ որպես նրա կողմից Արևմուտքից զիջումներ կորզելու փորձ։
Արևմտյան մամուլում Ուկրաինա ներխուժման նախապատրաստության մասին առաջին հաղորդումները, հիմնված հետախուզական աղբյուրների վրա, հայտնվել են նոյեմբերի սկզբին:
Դեկտեմբերին ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը վստահորեն ասում էր դաշնակիցներին, որ Պուտինը վերջնական որոշում է կայացրել հարձակվել Ուկրաինայի վրա, և նրա հակառակ հայտարարությունները նպատակ ունեն միայն խաբել և ժամանակ շահել, գրում է Le Monde-ը։
Մայրցամաքային Եվրոպայի հետախուզական ծառայությունները որոշ ժամանակ կասկածում էին դրանում։
Իրավիճակի գնահատման տարբերությունները հանգեցրին նրան, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան սկսեցին ինտենսիվ մարզել ուկրաինական բանակը և մեծացնել զենքի մատակարարումը, մինչդեռ Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան դա չէին անում մինչև պատերազմի մեկնարկը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Ռուսաստանը գործողություն չսկսեր Ուկրաինայում, ապա ավելի մեծ ռիսկերի կբախվեր. Պուտին
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը հարկադրված քայլ էր Ռուսաստանի համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...
Ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին...